News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի հասնի իր նպատակներին՝ ճնշում գործադրելով եւ պատժամիջոցներ կիրառելով Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է AP-ն:

Նա կոչ է արել ԱՄՆ-ին «շարունակել հավատարիմ մնալ ավանդական բարեկամության վրա հիմնված Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի դաշինքի հետ հարաբերություններին»: «Մենք կողմ ենք դիվանագիտությանն ու բանակցություններին, սակայն պատժամիջոցներն ընդունել չենք կարող»:

Տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է 30 տոկոսով, ակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության եւ ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է եւ պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգթոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրել է 20 եւ 50 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ