News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Արմտյան Պոմերանյան վոեւոդության ոստիկանությունում աշխատակիցների պակասությունը հանգեցրել է նրան, որ ոստիկանները սկսել են զանգվածայնորեն լքել իրենց աշխատատեղերը գերհոգնածության պատճառով, հայտնում է ՌԲԿ–ն։

Ըստ տվյալների՝ առանձին դեպքերում առանց աշխատակիցների են մնացել ամբողջ բաժիններ։

NSZZP վարչության պետ Ռաֆաել Յանկովսկին հավաստիացրել է, որ խոսքը բողոքի ցույցի մասին չէ, քանի որ ոստիկանները օրենքով գործադուլներին մասնակցելու իրավունք չունեն։ Խնդիրն այն է, որ ամռանը ոստիկանները ստիպված են լինում իրականացնել հանգստի մեկնած գործընկերների պարտականությունները։

NSZZP ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանների պակասություն կա ամբողջ Լեհաստանում, սակայն Արմտյան Պոմերանյայում իրավիճակը հատկապես բարդ է, այդ թվում՝ Գերմանիային մոտիկության պատճառով, որտեղ կարելի է ավելի լավ վարձատրվող եւ պակաս ծանր աշխատանք գտնել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ