News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր սերնդի «Ֆատեհ» բալիստիկ հրթիռը, որը կարող է խուսափել ռադարներից եւ բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնել թիրախներին, փոխանցում է Tasnim-ը:

Թեհրանում կայացած արարողության ժամանակ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ներկայացրել է հրթիռը՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության աերոտիեզերական կազմակերպությունը կարող է բավարարել զինված ուժերի գործնական կարիքները՝ կարճ ժամանակում գաղափարները արտադրանքի վերածելով:

Նոր հրթիռի զանգվածային արտադրությունը կօգնի Իրանին մեծ հաջողությունների հասնել պաշտպանունակության եւ զսպող ուժի զարգացման գործում, նշել է գեներալը:

Նա նաեւ ընդգծել է, որ իրանական զինված ուժերը երբեք չեն հրաժարվի հրթիռային արդյունաբերության զարգացումից եւ տեղական հրթիռների կարողությունների ընդլայնումից: Ամիր Հաթամին ընդգծել է, որ Իրանը երբեք թույլ չի տա կողմնակի ուժերին միջամտել իրենց ներքին խնդիրներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ