News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն դարձյալ միջազգային-իրավական համակարգի հանդեպ քամահրական վերաբերմունք է ցուցադրել: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Վաշինգթոնի որոշման հետ, որը պայամանավորված է Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորմամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ մինչեւ հիմա ոչ ոք չի կարողացել որեւէ ապացույց ներկայացնել, իսկ բրիտանական կողմը, չնայած Ռուսաստանի բազմաթիվ դիմումներին, հրաժարվում է Սելսբերիի մարտի 4-ի միջադեպի քննության գործում համագործակցությունից:

«Ռուսաստանին առաջադրված Սոլսբերիում տեղի ունեցածին մասնակցության չապացուցված մեղադրանքները դիտարկում ենք որպես հերթական փորձ Ռուսաստանին ներկայացնելու մի պետություն, որն անպատասխանատվությամբ է մոտենում իր միջազգային պարտավորությունների կատարմանը: Հարցի նման դրվածքը առանձնապես երեսպաշտ է՝ հաշվի առնելով այն, որ ինքը ԱՄՆ-ն չի շտապում ոչնչացնել իր քիմիական զենքի զինանոցը եւ ՔԶԱԿ միակ անդամ երկիրն է, որը ռազմական թունավոր նյութերի զգալի պաշարներ ունի:

Վաշինգթոնի ներկայիս գործողությունները սպառնալիք են ներկայացնում ՔԶԱԿ ամբողջականությանը եւ վնաս են հասցնում Կազմակերպության հեղինակությանը, որի հետ Ռուսաստանը ամենասերտ կերպով համագործակցել է քիմիական զինանոցի վերացման ազգային ծրագրի իրականացման ընթացքում: ԱՄՆ-ն դարձյալ ցուցադրել է քամահրական վերաբերմունք միջազգային-իրավական համակարգի հանդեպ եւ սպառազինության վերահսկողության ոլորտում եղած բազմակողմանի մեխանիզմների օգտագործման ձգտում սեփական քաղաքական օրակարգի առաջմղման համար:

Ռուսաստանը քանիցս գործով հաստատել է, որ ամենամանրակրկիտ կերպով է մոտենում իր միջազգային պարտավորությունների կատարմանը: Դա կասկածի ենթարկելու ցանկացած փորձ անընդունելի է ու անթույլատրելի: Մտադիր ենք այսուհետեւ եւս շարունակել պլանաչափ աշխատանքը ինչպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության ամրապնդման, այնպես էլ սպաազինության եւ չտարածման վերահսկողության միջազգային-իրավական ամբողջ համակարգի շուրջ, որի ձեւավորումը համաշխարհային հանրությունից զգալի ջանքեր է պահանջել եւ շարունակվել է մի քանի տասնամյակ: Վաշինգթոնին կոչ ենք անում հրաժարվել դրա հետագա ապահավասարակշռման անպատասխանատու քաղաքականությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սկրիպալների թունավորման կասկածյալների հարցազրույցին
Այդ տվյալներով, նրանց թունավորման օրը տեսել են Սկրիպալների տան մոտակայքում, իսկ հյուրանոցի համարում գտել են «Նովիչոկ» թույնի հետքեր...
Պուտինը Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողներին կոչ է արել հանդես գալ լրատվամիջոցներում
Հույս ունեմ, որ նրանք ինքները կհայտնվեն եւ իրենց մասին իրենք կպատմեն…
ՌԴ–ում գտել են Սկրիպալների գործով «կասկածյալներին»
Մենք գիտենք, թե ովքեր են նրանք, մենք գտել ենք նրանց…
ՌԴ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է անվանել Սկրիպալների թունավորման համար կասկածվողների մասին Լոնդոնի պնդումները
Ռուսաստանն արդեն բարձր մակարդակով հայտարարել է, որ «ոչ մի կապ չունի Սոլսբերիում տեղի ունեցածի հետ»…
Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման համար կասկածյալները ԳՀՎ-ի աշխատակիցներ են
Թերեզա Մեյի խոսքով՝ Սոլսբերիում թունավորման համար թույլտվությունը տրվել է ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից...
«Նովիչոկ»-ից տուժած Էյմսբերիի բնակիչը կրկին հոսպիտալացվել է
Այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում․․․
Ամենաշատ
Partner news