News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից կատարված գողության հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 18-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մեկ այլ անձի օժանդակությամբ, բաց պատուհանից մուտք է գործել քաղաքացու՝ Երեւանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատուն եւ հափշտակել վերջինիս պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, փաստաթղթեր եւ այլ իրեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ստացվել են առանձնատան տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ