News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճնշումը, որի հետ այսօր Թուրքիան բախվում է որոշ «արտաքին ուժերի» արձագանքն է «Անկարայի անկախ քաղաքականությանը»: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում թուրք դեսպանների 10-րդ համաժողովին, փոխանցում է «Անադոլուն»:

Նրա խոսքով՝ գործընթացները, որոնք Թուրքիան այսօր վերապրում է, ոչ մի ընդհանուր բան չունեն 1994, 2001 եւ 2007 թվականների տնտեսական ճգնաժամի հետ: Երկիրը բախվել է միանգամայն այլ իրավիճակի հետ: Նրա կարծիքով՝ «տնտեսական ոլորտում մանիպուլյացիաների եւ ահաբեկիչների ակտիվացման հետեւում Անկարայի կամքը կոտրելու եւ նրան ազգային շահերի պաշտպանությունից հրաժարվել ստիպելու ցանկությունն է»: «Իրենց «աշխարհի տիրակալներ» համարող երկրները իրավունք չունեն ոտնձգություն կատարել ձեռքբերումների վրա, որոնց համար Թուրքիան ստիպված է եղել թանկ վճարել: Թուրքիան առողջ եւ հզոր տնտեսություն ունի: Թուրքիայի ՀՆԱ-ն շարունակում է աճել»,- կարծում է Էրդողանը:

Նա խոստացել է արժանի պատասխան տալ անձանց եւ կառույցներին, որոնք մասնակցել են Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմին: «Դա դավաճանների ցանց է, սակայն բոլորը պատասխան կտան Թուրքիայի դեմ սպեկուլյացիաների համար»,- ասել է Էրդողանը:

Տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է գրեթե 50 տոկոսով, սակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության եւ ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է եւ պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգթոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրել է 20 եւ 50 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ