ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 13-ին, կազմել է 482.63 դրամ՝ աճելով 0.47 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.47 դրամ (նվազել է 3.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.30 դրամ (նվազել է 1 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (նվազել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 239.97 դրամ, ոսկի՝ 18,824.61 դրամ, պլատին՝ 12,975.01 դրամ: