News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ առեւտրում ազգային արժույթների օգտագործման հարցը ակտուալ է, սակայն մանրակրկիտ մշակում է պահանջում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրների հետ առեւտրում ազգային արժույթով հաշվարկների անցնելու մտադրության մասին, փոխանցում է «ՆՏՎ»-ն:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը վաղուց արդեն բարձրացրել է այս հարցը տարբեր մակարդակներում, այդ թվում նաեւ՝ բարձրագույն: «Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է այդպիսի հնարավորության մասին, ավելին՝ նման նպատակահարմարության մասին»,- ասել է նա: Ընդ որում, լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանին ձեռնտու է նման անցումը` հաշվի առնելով լիրայի անկումը, Պեսկովը նշել է, որ հարցը ենթակա է մանրակրկիտ մշակման: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ