News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը  վստահ է՝ որ օրը Հատուկ քննչական ծառայությունը հրապարակի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի մի մասը, նրան պաշտպանողները կլռեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Մարտի 1–ի հանցագործությունը պլանավորվել է մարտի 1–ից առաջ, ինչի մասին վկայում է հայտնի 0038 գաղտնի հրամանը։

«Մենք ունենք բոլոր դատախազների ու դատավորների  անունները, որոնք գործեր են թխել՝ խեղելով հարյուրավորների ճակատագիրը։ Այդ անունները մենք հավաքել ենք եւ տպել, որը տասը տարվա աշխատանքի ծանր արդյունք է։ Դա տպելուց անմիջապես հետու երկու օրինակ ուղարկել ենք իրավապահներին։ Դա փաստաթղթերի ժողովածու է։ Մարտի 1–ի հանցագործությունը պլանավորված է եղել դրանից առաջ եւ իրականացվել Մարտի 1–ին։  Մեր  ակտիվիստներից 150 հոգի բանտերում անկացրեցին։ Մի ոստիկանը 3 տեղ միաժամանակ ցուցմունք է տվել երեք տարբեր մարդկանց վրա։ Մեր տղաները, որ 2008–ին դատապարտվել են, այսօր գնում են ՀՔԾ ու ներկայացնում իրականությունը, հիմա նրանք մեղադրյալի վիճակից դառնում են տուժող: Հայաստանը իր ուժերով պետք է մաքրի Մարտի 1–ի խարանը։ Մարտի 1–ի հանցագործությունը շարունակվում է մինչ օրս։ Տասը տարի Սերժ Սարգսյանի իշխանությունը ուղղակիորեն թաքցրել է այդ հանցագործությունը»,–հայտարարեց  Արամ Մանուկյանը։

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց է, որ Մարտի 1–ի բացահայտումը խնդիր չէ, խնդիրը այն բացահայտելու կամքն էր, ինչը ցուցաբերեց այս իշխանությունը։ 

«Մարտի 1–ին տասը հոգու սպանության բացահայտումը ամենահեշտն է։ Քլոյանը տասը տարի տվել է նրանց անունները։ Քոչարյանը ճիշտ է ասել՝ մի ուչաստկովի կբացահայտի այդ հանցագոծությունը։ Կան սնայպերների կրակոցների տեղերը, զենքերը,  բացահայտելու խնդիր չկա, կա կամք, որը թույլ տվեց այս ամենը անելու։ Խնդիրը հազար անգամ ասել ենք պատժելը չէ, ՀՀ քաղաքացուն ազատելն է, որ իմանա՝ իր ղեկավարը իր վրա կրակելու իրավունք չունի։ 

Արամ Մանուկյանը վստահ է, որ այն, ինչ տեղի ունեցավ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, երբ կողմնակիցների բողոքը լռեց նրան կալանավորելու հիմքերը հրապարակելուց հետո, նույնն էլ տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի հետ. «Այն օրը, երբ ՀՔԾ–ն կհրապարակի մեղադրանքերի հիմքերի մի մասը, որով Քոչարյանը կալանավորվել է, բոլոր ֆեյքիստները, փողերով վճարովի պաշտպանները կսսկվեն, որովհետեւ պաշտպանել այնպիսի պետական կազմակերպված  հանցագործությունների շարք,  ինչպիսին արել է Ռոբերտ Քոչարյանն իր մաֆիայի հետ միասին, անբարոյականություն է։ Կարելի է ստանալ  հազարավոր դոլարներ, բայց  բարոյականության հարց կա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ