News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝ Ծմակահող գյուղում:

Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության եւ ձեռներեցության  հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս եւ գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար:  

ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից, ինչպես նաեւ Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են  իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: Ճամբարականները նաեւ համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ են ստացել «Ողջ մնալու արվեստի» հիմնադիր Վովա Վարդանովի խմբի եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից:

Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես մեկնել է Արցախ պատանի ձեռներեցների հետ հանդիպման: Հ. Եսայանը, իր մասնագիտական ու գործարարության ուղին սկսելով նույնպես պատանի հասակից, նրանց հետ կիսվել է ստարտափի իր փորձով եւ ուղղորդել նրանց:

«Ստարտափի ֆինանսավորման ժամանակ առաջնայինը միայն գաղափարը չէ, նաեւ դրա վրա աշխատող թիմն է, առանց որի ոչինչ հնարավոր չէ։ Եվ քանի որ բոլոր թիմերն այստեղ հավասարապես աշխատեցին գաղափարների ձեւավորման վրա, մենք դրանց ղեկավարներին միանման մրցանակներ կշնորհենք։ Իսկ հաղթող թիմին Ucom ընկերության կողմից կտրամադրենք 350 հազար դրամ ստարտափի մեկնարկի համար, ինչպես նաեւ U!Cloud ամպային համակարգում 1 տարվա բաժանորդագրություն», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Ժյուրիի անդամների՝ Արցախի Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի, ԴիջիՔեմփի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Ucom ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Թութխալյանի եւ այլ անդամների կողմից RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով ճանաչվել է լավագույնը եւ շնորհվել է 1-ին մրցանակ: RAEEOD նախագիծն իրենից ներկայացնում է երաժշտության ունկնդրելու եւ որոնման բջջային հավելված: 

Բոլոր 7 նախագծերի (RAEEOD երաժշտություն ունկնդրելու եւ որոնման բջջային հավելված, «Դասերդ ով բդի էնե» դպրոցականների ուսմանն օժանդակող համակարգչային ծրագիր, որն արժանացավ Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարության հատուկ մրցանակին՝ դրամական պարգեւատրմամբ, «Ազդանշանային մոդուլ»՝ առաջնագծի համար, «Մարզիկի հոգեբանությունը» բջջային հավելված, «Armtour» զբոսաշրջային համակարգչային ծրագիր, «TechnoGuide» թանգարանների ցուցանմուշներին ծանոթացնող ծրագիր, «Project Sapper» (ական փնտրող ռոբոտ) հեղինակները  Ucom ընկերության կողմից որպես պարգեւ ստացել են սմարթֆոններ, ինչպես նաեւ իրենց նախագծերը կյանքի կոչելու ժամանակ անհրաժեշտ սերվերային տիրույթ:

Նշենք, որ ԴիջիՔեմփն իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից 2013թ-ից նորարարական գաղափարներ ունեցող պատանիների համար: ԴիջիՔեմփի  նպատակն է աջակցել եւ ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց նորարար գաղափարները եւ դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները հանդիպում են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին, խորհրդակցում բիզնես գաղափարների շուրջ, թիմերով աշխատում գաղափարների զարգացման ու կյանքի կոչելու համար, միեւնույն ժամանակ մասնակցում ժամանցային ու ճանաչողական միջոցառումների: ԴիջիՔեմփն արդյունավետ հարթակ է «Արմաթ» լաբորատորաների ցանցի դպրոցականների համար, ովքեր ուսումնական տարվա ընթացքում գիտելիքներ են ձեռք բերում եւ ամռանը բիզնեսի ստեղծման պրակտիկ միջավայրում աշխատում իրենց հասակակիցների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը (ֆոտո)
Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի...
Beeline-ի գլխավոր տնօրփնը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար
Մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցում ձեր հիմնական օգնականներն ու ուսուցիչներն են ձեր գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները...
Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից
Դասընթացների փուլի ավարտին հստակ ընդգծվեց այն փաստը, որ մարզերում ՏՀՏ-ի տարածումն ու դրա կիրառումը շատ հաճախ սկսվում եւ ավարտվում է սոցիալական…
Երեւանի քաղաքապետը ազատվեց հեռուստաաշտարակի լուսավորության հարցից
Մայրաքաղաքի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման համակարգն անհատույց փոխանցվել է…
uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն (ֆոտո)
Մեր նոր հավելվածն ստեղծելիս ուսումնասիրել ենք միջազգային պրակտիկան, լայն տարածում ունեցող միջազգային վճարային համակարգերը եւ ներդրել ենք լավագույն լուծումները...
Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում
Beeline-ի 4G բազային կայանները գործում են 1800 ՄՀց դիապազոնում...