News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Իրանը սկսել է բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին IRNA–ի հետ զրույցում հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը։

Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն հետեւում է իրանական էլեկտրացանցը Եվրոպայի հետ կապելուն եւ անհրաժեշտության դեպքում հարեւան երկրների միջոցով էլեկտրականություն դեպի հարավ փոխանցելու տարբերակ կա։ Նա նաեւ հավելել է, որ գոյություն ունի ենթակառուցվածների անհրաժեշտություն էլեկտրաէներգիա տարածաշրջանի երկրների հետ փոխանակվելու համար։

Նախարարը նշել է, որ էներգետիկ կապերը հարեւան երկրների հետ, ինչպիսիք են՝ Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրաքը, առաջնահերթ են Իրանի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news