News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կույրերի միավորման նիստին այսօր՝ օգոստոսի 13-ին, վարչության անդամները հրաժարվեցին բավարարել ցուցարարների պահանջը եւ դեմ քվեարկեցին նախագահության կազմի հրաժարականին։ 

Նշենք, որ նիստին վարչության անդամների հետ մասնակցում էին նաեւ 5 ցուցարարներ։

Ցուցարարները նիստի ժամանակ պնդեցին, որ նախագահի հրաժարականից հետո պետք է նախագահությունը հրաժարական տա եւ անցկացվեն վարչության ընտրություններ՝ չսպասելով հերթական ընտրություններին գարնանը. «Վարչությունը մշտական գործող մարմին չէ, նախագահից հետո պետք է եւս հրաժարական տա»։

Միավորման անդամ Արիստակես Մարգարյանը պնդեց, որ իրենց պայքարը շարունակելու են, մինչեւ իրենց պահանջը բավարարվեն։ Սակայն նշենք, որ վարչության անդամները համաձայնեցին բավարարել ցուցարարների պահանջներից մեկը եւ ընտրություններ անցկացնել, սակայն ոչ այդ նիստին։

Ցուցարարները շեշտեցին, որ իրենք պատրաստ են հանդիպել վարչության անդամների հետ եւ քննարկել համագումար հրավիրելու եւ ընտրություն անցկացնելու հարցը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ միավորման տասնյակ ներկայացուցիչներ պահանջում են նախագահի հրաժարականն ու նախագահության նոր կազմի ընտրությունների անցկացում: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ միավորումը թալանվում է, տարբեր քաղաքներում գտնվող տարածքները կամ վաճառվում են, կամ տրվում վարձակալության: Հավելենք, որ միավորման նախագահն արդեն իսկ հրաժարական է տվել եւ հրաժարականն էլ այսօր տեղի ունեցած նիստում հաստատվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ