News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մոսկվան երեսպաշտ է անվանել ՌԴ-ին քիմիական զենքի պաշարների ոչ լիարժեք  ոչնչացման մեջ մեղադրելու Վաշինգթոնի փորձերը: Այս մասին ասվում է երկուշաբթի ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Գերատեսչությունը Սոլսբերիի միջադեպի մեջ Ռուսաստանի ներգրավվածության մասին անհիմն մեղադրանքներն անվանել է հերթական փորձ՝ Ռուսաստանը ներկայացնելու  որպես մի երկիր, որը անպատասխանատու կերպով է մոտենում  իր միջազգային պարտավորությունների կատարմանը:

Ինչպես նշվում է, հարցի նման ձեւակերպումը «հատկապես երկերեանի է», հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն չի շտապում ոչնչացնել քիմիական զենքի իր զինանոցը եւ մնում է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից միակ երկիրը, որն ունի «մարտական թունավոր նյութերի զգալի պաշարներ»:

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Սկրիպալների գործի կապակցությամբ է Ռուսաստանին վերագրում  «քիմիական զենքի կիրառումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news