News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հերքել է այն պնդումները, որ ընկերությունը հանրայինից մասնավոր դարձնելու համար 70 մլրդ դոլար կպահանջվեր: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ երկուշաբթի նա նշել է Tesla-ի կայքում տեղադրված նյութում:

«Պնդումները, որ ընկերությունը հանրայինից մասնավոր դարձնելու համար 70 մլրդ դոլար կպահանջվեր, զգալիորեն չափազանցված են»,-ընդգծել է Մասկը: Բաժնետոմսերից յուրաքանչյուրը 420 դոլարով կվաճառվեր միայն այն բաժնետերերին, ովքեր չէին ցանկանա մասնավոր դառնալու դեպքում մնալ ընկերության հետ:

Իմ ներկայիս գնահատականներով, ներկա ներդրողների ձեռքում գտնվող բաժնետոմսերի ընդհանուր թվի երկու երրորդը կփոխանցվեր մասնավոր ընկերությանը: Եթե վերջնական առաջարկությունը ձեւակերպվի, այն կքննարկվի հատուկ հանձնաժողովի կողմից, որում կներառվեն ընկերության  տնօրենների խորհրդի անդամները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ