News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իտալիայի եւ Մալթայի իշխանությունները չեն ընդունի իրենց տարածքում 141 միգրանտի, որոնք գտնվում են  SOS Mediterranee հասարակական կազմակերպության Aquarius նավի վրա: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Twitter-ում, հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը:

«Մալթայի եւ Իտալիայի իշխանությունները Aquarius-ին տեղեկացրել են, որ 141 մարդու համար տեղ չեն հատկացնի», - նշվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունում նաեւ նշել են, որ նավն այժմ գտնվում է Մալթայի եւ Իտալիայի միջեւ՝ սպասելով հետագա ցուցումների:

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին հայտարարել էր, որ  նավը «կարող է գնալ ցանկացած վայր, բայց ոչ Իտալիա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ