News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատարանը պարզել է, որ Եվգենի Պետրոսյանը վերջին 5 տարիներին գումար չի ծախսել ընտանեկան բյուջեից եւ թանկարժեք բնակարաններ կամ այլ անշարժ գույք չի գնել՝ այդ մասին չտեղեկացնելով կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին: Այս մասին հայտարարել է արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը հարցում է ուղարկել բանկերին՝ պարզելու տեղեկությունը, որ Պետրոսյանը վերջին հինգ տարիներին գումար է հանել ընտանեկան բյուջեից: Այսօր դատարանը պատասխան է ստացել, որն ամբողջությամբ հերքում է Ստեպանենկոյի պաշտպանական կողմի պնդումները»,- ասել է փաստաբանը:

Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնացել են ավելի քան 30 տարի առաջ: Ամուսնալուծության պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, ապահարզանի հայց են ներկայացրել երկուսն էլ, չնայած առաջինը՝ Ստեպանենկոն: Պետրոսյանի փաստաբանի խոսքով՝ ամուսինները համատեղ կյանք չունեն արդեն շուրջ 15 տարի:

Ստեպանենկոն դատարան է դիմել՝ Պետրոսյանի հետ ամուսնալուծվելու եւ նրանից համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքի ավելի քան 80%-ը առգրավելու պահանջով. այն 1.5 մլրդ ռուբլի է գնահատվում: Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել՝ խնդրելով հավասարապես բաժանել գույքը: Դատարանն ամուսնալուծության գործը կշարունակի քննել սեպտեմբերի 6-ին, դռնփակ ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ