News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Անկարայի «մեջքին հարված հասցնել», հաղորդում է Hurriyet-ը:

«Մենք Միասին ՆԱՏՕ-ի կազմում ենք, բայց դուք փորձում եք ձեր ռազմավարական գործընկերոջ մեջքին հարված հասցնել», - ասել է նախագահը: Նա ավելացրել է, որ նման վերաբերմունքը չի կարող ընդունվել: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան տնտեսական շրջափակման մեջ է հայտնվել:

Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կրկնակի բարձրացրել է  թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը: Այժմ դրանք կկազմեն համապատասխանաբար 50 եւ 20 տոկոս: Թուրքական լիրան իջել է  նվազագույն մակարդակի, իսկ Թուրքիայի ԿԲ-ն մտադիր է  մոտ 10.45 մլրդ դոլար հատկացնել շուկայի իրավիճակի կարևգավորման համար: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր համար նոր ընկերներ եւ դաշնակիցներ կգտնի, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի Անկարայի դեմ միակողմանի քաղաքականությունից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ