News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է. Վերաքննիչ դատարանը բավարարեց երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց նրան: Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է որոշումը: Հիմա, Ռուբեն Սահակյանի խոսքով, պաշտպանական կողմը պետք է սպասի հետաքննական մարմինների գործողություններին եւ ըստ այդմ գործի: Փաստաբանը կարծում է՝ մեղադրող կողմը Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկում: Նա նաեւ չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես կդադարեցվի, գործը՝ կկարճվի: Բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է համարում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր հուլիսի 28-ին: Մարտի 1-ի գործով նրան երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Իսկ Հատուկ քննչական ծառայությունն արդեն հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Հենրիկ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրում են ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ Ամբիկ Գեւորգյանի հետ նախնական համաձայնությամբ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում դրանք պահելու մեջ: Գեւորգյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Ըստ տեղեկությունների՝ դրանք կարող են 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի ժամանակ օգտագործված լինել ցուցարարների դեմ: Քննչական մարմինները հույս ունեն փորձաքննությունների արդյունքում պարզել այդ հանգամանքը:

Հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ հակառակորդը շարունակում է սադրանքները: Պաշտպանության նախարարի խոսնակը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական սադրանքներին երեկ կրակով են պատասխանել, ինչի արդյունքում, չի բացառվում, որ հակառակորդը կորուստ է ունեցել: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ սադրանքի մասին է խոսքն այս անգամ:

Արմավիրում օրերս տեղացած կարկուտի եւ ուժգին քամու հետեւանքով 14 համայնք է տուժել: Բամբակաշատի գյուղապետն ասում է՝ բերքը գրեթե 100 տոկոսով վնասվել է: Հիմա վնասներն են հաշվարկում՝ մարզպետարան եւ կառավարություն ներկայացնելու համար: Կարկուտից տուժած համայնքներ են այցելել առաջին փոխվարչապետն ու տարածքային կառավարման նախարարը: Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ՝ արդեն այսօրվանից վնասի գնահատման աշխատանքներ են սկսվել, որից հետո արդեն կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։

Մինչ այդ, օդերեւութաբանները նոր տեղումներ եւ կարկուտ են կանխատեսում, հատկապես՝ հյուսիսային շրջաններում: Ջերմային ֆոնն առաջիկա օրերին հանրապետության տարածքում անփոփոխ կլինի:

Հունաստանում կրկին անտառային հրդեհներ են: Այս անգամ ուժգին հրդեհ է բռնկվել հունական Էվբեյա կղզում: Տեղի երկու բնակավայրերից մարդկանց տարհանել են: Քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է: Վտանգ կա, որ այն կհասնի Կոնդոդեսպոտի բնակավայրի՝ սոճիներով ծածկված տեղանքին: Հրդեհաշիջման աշխատանքներում մեծաթիվ տեխնիկա է ներգրավված՝ 67 հրշեջ ավտոմեքենա, հինգ ուղղաթիռ եւ վեց ինքնաթիռ: Հուլիսին էլ մայրաքաղաք Աթենքի շուրջ բռնկված անտառային հրդեհները 94 մարդու կյանք խլեցին:

Օգոստոսի 13-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 549, ռուբլունը՝ 7 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 615 դրամ:

Օգոստոսի 14-15-ին հանրապետությունում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես գիշերը եւ երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ