News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ից հեռացված Սթրժոկի հետաքննությունը ամերիկյան հասարակությանը խաբելու  գործունեություն է անվանել: Նման կարծիք է հայտնել Twitter-ի իր էջում ԱՄՆ վարչակազմի ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հենց նոր ազատված գործակալ Սթրժոկը, որն աշխատում էր ՀԴԲ-ում, պատասխանատու է խաբեբա Հիլարի Քլինթոնի խարդախ հետաքննության համար: Սա ամերիկյան հասարակությանը լիակատար խաբելու օրինակ է», - գրել է նախագահը:

Գործակալի նկատմամբ հետաքննության համար առիթ էր հանդիսացել լրատվամիջոցներում հայտնված Սթրժոկի եւ նրա գործընկերոջ՝ իրավաբան Լիզա Փեյջի նամակագրությունը, որի հետ ռոմատիկ հարաբերություններ ուներ: 2016-ին գրված նամակներում Սթրժոկը պնդում էր, որ Թրամփը նախագահ չի դառնա՝ հայտարարելով, որ մտադիր է «թույլ չտալ այդ»:

ՀԴԲ-ն հրաժարվել է թերթին մեկնաբանել ազատման մասին լուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ