News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնական NEC ընկերությունը դեմքերը ճանաչող սարք է մշակել, համակարգն արդեն փորձարկվել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիադայի ժամանակ: Հիմա այն ներդրվել է նաեւ Տոկիոյի Հանեդա եւ Նարիտա օդանավակայաններում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով RATA-News-ը:

Այն նախատեսում է ուղեւորի անձնագրի սքանավորում, այնուհետեւ պատկերը լուսանկարը համեմատում է դեմքի տեսանյութի հետ: Այդ ամենը տեղի է ունենում ակնթարթների ընթացքում, այնպես որ հսկիչ անցակետի աշխատանքը չի տուժում: Մշակողները պնդում են, որ համակարգը մարդու դեմքը ճանաչում է նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փորձում է փոխել արտաքինը՝ սանրվածքը, դեպքի ձեւը կամ գունավոր ոսպնյակ է օգտագործում:

Դեմքերը ճանաչող համակարգը գործում է փորձնական ռեժիմով: Նախատեսվում է հավաքագրել առնվազն 25 հազար ուղեւորների տվյալները, այնուհետեւ փորձը կարող է տարածվել երկրի միջազգային մյուս օդանավակայաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ