News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որեւէ մեկը չի կարող ծնողին եւ երեխային պարտադրել սեւ ու սպիտակ հագուստ, եթե, իհարկե, ծնողական խորհուրդը չի հավաքվի եւ միասին որոշի, որ ցանկալի է՝ սեւ ու սպիտակ հագուստ լինի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բայց դա չի նշանակում, որ ողջախոհության սահմաններից պետք է դուրս գալ: Երեխաներին պետք է հասարակ ու հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սեւ ու սպիտակ հագուստ կրի: Սա շատ պարզ հարց է, որին պետք է պարզ լուծում»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաեւ հորդորեց այլեւս չշահարկել այս թեման. «Այնպես որ՝ հանգիստ գնացեք դեպի սեպտեմբերի 1»:

Տպել
Ամենաշատ