News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քուվեյթի իշխանությունները հրաժարվել են Թուրքիայի կողմից պահանջվող 1.6 միլիարդ դոլար տրամադրել թուրքական լիրայի անկումը կանգնեցնելու համար։

Թուրքական Ahval-ի փոխանցմամբ՝Թուրքիայի նախագահի փեսա, երկրի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը Քուվեյթում երկրի ֆինանսների նախարարի ու այլ պաշտոնյաների հետ հանդիպումներում 1.6 մլրդ դոլար է ուզել Թուրքիայի տնտեսությունը ամերիկյան պատժամիջոցներից փրկելու համար, սակայն դրական պատասխան չի ստացել։

Նշվում է, որ Թուրքիան շարունակում է գումար փնտրել արեւելքի հարուստ արաբական երկրներում, սակայն դեռ արդյունքի չի հասել։

Նշենք, որ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորականին չազատելու հետեւանքով ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որից հետո թուրքական ազգային արժույթը ողբերգական անկում է ապրում։ Այն մեկ ամսվա մեջ արդեն արժեզրկվել է գրեթե 100 տոկոսով՝ սահմանելով ռեկորդ։

Տպել
Ամենաշատ