Երկուշաբթիից Կուբայի քաղաքացիները սկսել են նոր սահմանադրության նախագծի քննարկումը հանրաքվեում, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը, հայտնում է Excelsior-ը:
Պորտալի տեղեկություններով՝ գրեթե 10 մլն կուբացիներ իրավունք ունեն այս ժամանակահատվածում ներկայացնել երկրի հիմնական օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները: Առաջին անգամ համացանցի միջոցով իրենց կարծիքը կարող են հայտնել նաեւ արտասահմանում բնակվող կուբացի գաղթականները:
Կուբայի ժողովրդական իշխանության ազգային ասամբլեան հուլիսին հավանություն էր տվել սահմանադրական բարեփոխումներին, որով նախատեսվում է երկրի հիմնական օրենքում փոփոխությունների կատարումը:
Կուբայի նոր սահմանադրությունը մտցնում է նախագահի պաշտոն, պետության ղեկավարի պաշտոնավարումը սահմանափակում է 10 տարով, նաեւ ճանաչում է մասնավոր սեփականության իրավունքը: Պետության գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է սահմանվում սոցիալիզմի կառուցումը: Առաջին անգամ սահմանադրության տեքստում ներառվել է գենդերային հիմքով խտրականության արգելքը: