Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,85 դոլարի, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,43 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 67,49 դոլար:
Օգոստոսի 8-ից գրանցվել է Brent եւ WTI տեսակի նավթի համաշխարհային գների ավելի քան 3 տոկոսով նվազում: