ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի տարածքում փոթորկվող բնական հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 7-ի, հայտնում է San Francisco Chronicle պարբերականը՝ վկայակոչելով հրշեջներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին, եւս 7 մարդ համարվում է անհայտ կորած:
Հրշեջ ծառայության տեղեկություններով՝ երկուշաբթի հրշեջ է զոհվել Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում Մենդոսինո շրջանում:
Մենդոսինոյում հրդեհը նահանգի պատմության մեջ ամենածավալունն է: Այն ընդգրկել է Լեյք, Մենդոսինո եւ Քոլուզա շրջանները, հասել ավելի քան 283 հազար ակր (մոտ 114,5 հազար հեկտար) մակերեսի:
Նշվում է, որ հրդեհների մարմանը մասնակցում են հակահրդեհային ծառայության մոտ 4 հազար աշխատակիցներ: