News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանը 10-ամյա դադարից հետո իր աշխատանքները կվերսկսի արդեն այս տարվա մայիսից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ստեփանակետի օդանավակայանի տնօրեն Զոհրաբ Զուրաբյանը։

Նրա խոսքով, 2009 թվականի հունվարից սկսված շինարարական աշխատանքները ներկայումս ամբողջովին ավարտված են, եւ այժմ ընթացքի մեջ են օդանավակայանի տեխնիկական վերազինման աշխատանքները։ «Վերջին շտկումներն են տարվում նաեւ թռիչքուղին կարգի բերելու մասով»,- տեղեկացրեց Զուրաբյանը։

Հարցին, թե քանի՞ մարդու կարող է սպասարկել վերանորոգված օդանավակայանը, նա տեղեկացրեց, որ՝ շուրջ 200։

Զուրաբյանի տեղեկացմամբ, թեպետ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին չվերթը կիրականացվի Երեւանի ուղղությամբ։ «Ճիշտ է, ինքնաթիռներ դեռեւս ձեռք չենք բերել, սակայն նախատեսված է, որ ուղեւորներին կսպասարկեն մի քանի տարվա շահագործում անցած, սակայն  տեխնիկապես լավ վիճակում գտնվող «Սի Էռ Ջի» տիպի կանադական ինքնաթիռները։ Դրանք Ստեփանակերտից Երեւան կարող են հասնել մոտավորապես 30-40 րոպեում»,- տեղեկացրեց օդանավակայանի տնօրենը՝ միաժամանակ նշելով, որ առայժմ սահմանված չէ նաեւ տոմսի արժեքը։

Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն աշխատանքները դադարեցրել էր 1990-1991 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ