News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։ Այստեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից։

Բազմիցս քննարկվել են այս հատվածներում շինաշխատանքների անբավարար արագության ու աշխատանքի ոչ պատշաճ փաստաթղթավորման խնդիրները։ Դրանք լուծելու նպատակով վերջին շրջանում ընկերությունում համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան, սակայն իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել։

Նախարարը ընկերության գրասենյակում հանդիպում է ունեցել շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։

Նախորդ հանդիպումների ընթացքում կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել աշխատանքների առաջընթացն ապահովելու նպատակով  որոշակի թեստերի և աշխատանքի մեթոդաբանությունները փոփոխել, ինչն էլ ենթադրում է փաստաթղթերի փոփոխություն։

Նախարարը նկատեց, որ մինչ այժմ այդ խնդիրները լուծված չեն, և աշխատանքը դեռ ցանկալի արագություն չի հավաքել։

Հանդիպման ընթացքում նախարարը հորդորեց հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այդ գործընթացը չպետք է անդրադառնա շինարարության որակի վրա։ Բոլոր թեստերը, ստուգումները պետք է ժամանակին կատարված լինեն։ Աշոտ Հակոբյանը շինարարներին և որակի վերահսկողներին հորդորեց սերտ համագործակցել, ամեն մեծ ու փոքր հարցին արագ արձագանքել, քննարկել և ընդհանուր հայտարարի գալ։

Նախարարի խոսքով` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագիրն այսօր Հայաստանում ամենակարևորներից է, ուստի նախարարության բոլոր օղակներն, այդ թվում և ինքը, շուրջօրյա հասանելի են ցանկացած խնդիր քննարկելու ու արագ լուծում գտնելու համար։

Այցի ընթացքում Աշոտ Հակոբյանը գործնական քննարկում է ունեցել նաև Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ