News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիտարկում են Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են հարցն այն մասին, թե արժի արդյոք բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ ատյանում։ Փաստաբանը նշել է, որ իրենց վերաքննիչ բողոքներում նրանք ծանրակշիռ փաստարկ են բերել ազատ արձակման համար, սակայն դատարանն իր որոշման մեջ նախընտրել է հիմնվել նախկին նախագահի անձեռնմխելիության սահմանադրական նորմի վրա. «Մենք 2 փաստարկ ունենք, որոնք անհրաժեշտ է ներկայացնել Վճռաբեկ դատարան»,–նշել է փաստաբանը՝ շեշտելով, որ բողոքարկման որոշումը վերջնական չէ, դեռ քննարկվում է։

Փաստաբանը նկատել է, որ քննչական մարմինը հրաժարվում է ամբողջությամբ հրապարակել մեղադրանքը, փաստաբանների իրավունքները սահմանափակ են մեղադրանքը հրապարակելու հարցում եւ լուրջ խնդիրներ են առաջանում իրականության հասարակության պատկերացումների հետ։ «Շատ կարեւոր է, որ բոլորը հասկանան մեղադրանքի բովանդակությունը։ Հանրությունը պետք է հասկանա, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք չի առաջադրվել 10 մարդու կամ նույնիսկ 1 մարդու սպանության համար»,–նկատել է փաստաբանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է. Դավիթ Տոնոյանը՝ 0038 հրամանի մասին
Թիվ 0038 հրամանից չի գաղտնազերծվել այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը...
Հայաստանում անհրաժեշտ է կիրառել անցումային արդարադատություն. ՀԱԿ հայտարարությունը
ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ...
Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը զրկվի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին առաջադրելու հնարավորությունից...
ՄԻԵԴ-ն որոշում է կայացրել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով
ՄԻԵԴ-ն միաձայն հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի երկու խախտում է տեղի ունեցել…
ՀԱՊԿ շտաբի պետն իրավասու չէ մեկնաբանելու Յուրի Խաչատուրովի հարցը
Իրավասու չեմ ընդհանրապես մեկնաբանելու…
Քոչարյանը մարտի 1-ի մասին. Պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր արմատականացրել էին իրավիճակը
«Մենք հասարակութայնը չենք բաժանում: Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործիչների մասին...
Ամենաշատ
Partner news