News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Դեռեւս Վերաքննիչ դատարանի որոշումը չենք ստացել, մեկ–երկու օրվա ընթացքում որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք, եւ այդ որոշման մեջ  նշված հարցերի հետ կապված համահունչ բողոք կտանենք։ Այդ մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով  քննության վարչության պետ  Վահագն Մուրադյանը, պատասխանելով ակտիվիստների հարցերին, ովքեր «Էրեբունի պլազա»–ում երկրորդ նախագահի ասուլիսը տապալելուց հետո բողոցի ակցիա կազմակերպեցին Գլխավոր դատախազության մոտ։

Մուրադյանն ասաց, որ  Գլխավոր դատախազության դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել են, որ երբ որ կստանան որոշումը, որոշման համահունչ բողոք կտանեն։

Հարցին, արդյոք Գլխավոր դատախազությունը ներկայացրել է բացարկ դատավորին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, Մուրադյանն ասաց, որ բացարկի միջնորդություն չի ներկայացվել. «Մենք դատարանում ունեցել ենք մեր ներկայացուցիչը, այդ բացարկի հարցը քննարկվել է եւ մենք բացարկի միջնորդություն չենք ներկայացրել։ Եթե բացարկի միջնորդություն չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դրա հիմքը չկա»։

Ըստ Մուրադյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ մարդիկ են աշխատել, եւ դա չի նշանակում, որ  դա պետք է խոչընդոտ հանդիսանա, որ իրենց պարտականությունները կատարեն։

Հարցին, որ ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել գործի ընթացքի վրա, Մուրադյանն ասաց. «Ձեր հացրի պատասխանը մենք մեր դիրքորոշմամբ հայտնել ենք, եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննչական մարմինը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել եւ հետ չի վերցրել, դա նշանակում է , որ այդտեղ եղել են հարգելի հիմքեր։  

Նշենք, որ Գլխավոր դատախազության մոտից ակցիայի մասնակիցները գնացին շարունակելու ակցիան Արդարադատության նախարարության մոտ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը երեկ՝ օգոստոսրի 13-ին, բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, եւ հույս հայտնել, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կներկայացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ