News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա, որովհետեւ, ինչպես տեսնում եք, իշխանական ակտիվիստներն ուզում են որ Ռոբերտ Քոչարյանն իր տեսակետները չհայտնի։ Այդ մասին NEWS.am-ին ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչի մասին ես օրեր շարունակ խոսում էի։ Քիչ անց մենք հայտարարությամբ հանդես կգանք»,– ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12։00–ին պետք է տեղի ունենար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն այն տապալվեց ակտիվիստների նախաձեռնությամբ, ովքեր ներխուժեցին ասուլիսի սրահ։ Ասուլիսը տապալելուց հետո, ակտիվիստները բողոքի ակցիան շարունակեցին Գլխավոր դատախազության մոտ, ինչից հետո շարվեցին դեպի Արդարադատության նախարարության շենք։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը երեկ՝ օգոստոսրի 13-ին, բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, եւ հույս հայտնել, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կներկայացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ակտիվիստները ներխուժեցին ասուլիսի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը (ուղիղ, ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ