News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում ընթացող «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունների դադարեցումը պահանջելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավոր Ազարյանի, ազատ արձակեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որոշումը հիմնավորելով նախկին նախագահի անձեռնմխելիությամբ: Այսօր կեսօրին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն վերոհիշյալ ակցիայի մասնակիցները ներխուժեցին դահլիճ, եւ արդյունքում մամուլի ասուլիսը չեղյալ հայտարարվեց: Այնուհետեւ ցուցարարները գնացին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով անմիջապես վճռաբեկ բողոք ներկայացնել: Դրանից հետո ակտիվիստները որոշեցին պահանջել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունների դադարեցումը:

Նշենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը վերաքննիչ դատարանի գործողությունները գնահատել է որպես «ապօրինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ