News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն եւ հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ ուժ, գոյություն չունի ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը։ Այդ մասին այսօր ՝ օգոստոսի 14–ին, Facebook սոցիալական ցանցի ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում, եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի։ Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Այս ճանապարհը, օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի, եւ ,բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով։  Ոում եմ նաեւ ասել, որ մեր կառավարությունը, մեր իշխանությունը պատասխանատվությունը ձեր առաջ, օրինականության առաջ։ Եւ մենք այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, մենք չենք ուզում ուրիշի ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, մենք չենք ուզում փոխարինել ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը փոխարինել մեր գրպաններ,  մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե եւ ծառայեցնել ժողովրդի կարիքներին։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին եւ ժողովրդական ոչ բռնի թավշյա  հեղափոխության հաղթանակը պարզապես այլընտանք չունի։

Օգոստոսի 17–ին՝ ժամը 18։30–ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ ամփոփելու քաղաքացու իշխանության  հաստատման 100 օրը  եւ խոսելու հետագա հաղթարշավի արդյունքների մասին։ Բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից, բոլոր գյուղերից, բոլոր թաղամասերից, բոլոր բակերից օգոստոսի 17–ին 18։30–ին բոլորդ եկեք Հանրապետության հրապարակ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հնչեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսից հետո, երբ ակտիվիստների՝ «Էրեբունի պլազա»–ում բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին Գլխավոր դատախազություն, ԲԴԽ, որտեղ իրենց բողոքը հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերացման դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ