News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի հանդես է եկել ԱՄՆ–ին ուղղված կոչով՝ հորդորելով Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման համար վերսկսել երկխոսությունը։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է երկխոսությանը վերադառնալ։ Սպառնալիքներն ու ճնշումը ԱՄՆ–ի կողմից միայն քաոսի կհանգեցնեն»,–ասել է Չավուշօղլուն։

Նախարարը նաեւ հավելել է, որ ամերիկացի պաստոր Բրենսոնի գործով որեւէ փոփոխություն չկա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ