News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում գործազրկությունը ապրիլ–հունիս ամիսներին հասել է նոր նվազագույնի, սակայն աշխատավարձերի աճը դանդաղում է, հայտնում է Bloomberg–ը։ Գործազրկության մակարդակը ապրիլ–հունիս ամիսներին իջել է մինչեւ 4 տոկոսով՝ հասնելով 1974 թվականի դեկտեմբերից 1975 թ. փետրվար ընկած ժամանակահատվածից ի վեր նվազագույնի, վկայում են Ազգային վիճակագրական վարչության տվյալները։

Bloomberg–ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել են գործազրկության պահպանում 4.2 տոկոսի սահմաններում։

Մեծ Բրիտանիայում զբաղվածության մակարդակը կազմել է 75.6 տոկոս՝ փոփոխություն չկրելով հունվար–մարտ ամիսների ցուցանիշների համեմատությամբ, սակայն ավելի բարձր է եղել, քան մեկ տարի առաջ (75.1 տոկոս)։

Աշխատավարձերի աճը՝ չհաշված բոնուսները, դանդաղել է մինչեւ 2.7 տոկոս՝ դառնալով նվազագույնը հունվարից ի վեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ