News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Այս մասին հայտնուն են ԿԲ-ից:

2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս պահպանվելով համեմատաբար բարձր մակարդակում: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին՝ տատանվելով թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջանակներում։

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել են դրան համադրելի գնաճային զարգացումներ: ԿԲ խորհրդի գնահատմամբ, տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ առևտրային սահմանափակումների և պատժամիջոցների կիրառման ներքո դիտվել է ֆինանսական շուկաների տատանողականության աճ, ինչը ներկայումս ՀՀ ֆինանսական շուկաների համար զգալի ռիսկեր չի պարունակում, սակայն ցանկացած ռիսկի դրսևորման պարագայում ԿԲ-ն կարձագանքի համարժեքորեն:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. հունիսին վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության աճի արագացման շնորհիվ տնտեսական ակտիվությունը վերականգնվել է՝ երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված դանդաղումից հետո: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկայում համախառն պահանաջարկը աստիճանաբար կթուլանա` պայմանավորված  հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով, ինչն արտահայտվում է նախատեսվածի համեմատ ծախսերի զգալի տնտեսումներով:

Հաշվի առնելով ակնկալվող զարգացումները՝ ներքին պահանջարկի դանդաղումը և արտաքին աշխարհի թույլ գնաճային միջավայրը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների և նշված ռիսկերի բացակայության պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարևոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը նաև առաջիկա ժամանակահատվածում՝ միջնաժամկետ հատվածում դրա աստիճանական չեզոքացման պայմանով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. օգոստոսի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018թ. երրորդ եռամսյակի ծրագրում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիա ՓԲԸ-ն Ձեռնարկատիրության Հետազոտությունների Գլոբալ Ասոցիացիայի բացառիկ գործընկերն է Հայաստանում
GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է արդեն 19-րդ տարին անընդմեջ...
Հայաստանի փոքր շուկան նոր ընկերություններին թույլ չի տալիս գալ էլեկտրոնային վճարման ոլորտ. տնտեսագետ
Որպեսզի ընկերությունները հայկական շուկա մտնեն, պետք է համոզվեն, որ համապատասխան շրջանառություն կունենան…
Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ «Global Finance» ամսագրի կողմից
Նշենք նաեւ, որ «Լավագույն ներդրումային բանկ 2019» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում…
Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ. Փաշինյան
Նա նշեց, որ այսօր 300 մլրդ դրամ գտնվում է բանավիճային փուլում եւ այդ գումարը ոչ մեկինը չէ, որովհետեւ դատական համակարգը…
Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%
Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային...
Արթուր Ջավադյանը մասնակցելու է թվային տնտեսության հիմնախնդիրներին նվիրված համաժողովին
Միջոցառման շրջանակում նախատեսված են հանդիպումներ մի շարք ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ…
Ամենաշատ