News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է  «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։  Այդ մասին հայտնեցին բնապահպանության նախարարությունից։

Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանը արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարությունների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտուղարությունը և ՄԱԶԾ-ն:

Գործընկերության շրջանակներում անդամ երկիրը ստանում է նպատակային և համակարգված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլորտային զարգացման քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի նպատակներով։ Գործընկերությանն անդամագրվելը հնարավորություն է տալիս նաև ստանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցություն՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ