News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Յուտայի բնակիչը ինքնաթիռով մխրճվել է սեփական տան մեջ՝ կնոջ հետ վեճից հետո մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում անցկացնելուց հետո։ Այդ պահին տանը եղել են նրա կինն ու երեխան։ Ողջ են մնացել բոլորը, բացի հենց տղամարդուց՝ 47-ամյա Դուեյն Յուդից, փոխանցում է BBC–ն։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը մոտ 2.30–ին Փեյսոն քաղաքում՝ Սոլթ Լեյք Սիթիից 95 կմ հարավ։ Ոստիկանությունում Յուդին փորձառու օդաչու են անվանել եւ ենթադրում են, որ նա միտումնավոր է մխրճվել տան մեջ։

Յուդին կալանավորել են ընտանեկան բռնության կասկածանքով, նա մի քանի ժամ անցկացրել է ոստիկանության բաժանմունքում, որից հետո ազատվել է գրավի դիմաց։  

Զույգը սկզբում խմել է, իսկ հետո գնացել է զբոսանքի, որ պարզեն իրենց հարաբերություններում առաջացած խնդիրները։ Արդյունքում խոշոր սկանդալ է ծագել։

Մի քանի ժամ անց Յուդը ինքնաթիռով ուղղվել է դեպի սեփական տուն եւ մխրճվել դրա մեջ։

Ականատեսները պատմում են, որ երկուհարկանի տան ամբողջ ճակատային հատվածում կրակ է բռնկվել։

Պատահարի հետաքննությամբ զբաղվում է ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ Թռիչքների անվտանգության ապահովման ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահվան ելքով վթար Արմավիրում. Opel-ը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի (ֆոտո)
Վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ որոշ ժամանակ անց...
Երեւանում խոշոր վթարի հետեւանքով վիրավորներ կան (ֆոտո)
Ոստիկանութունը պարզում է որպես տաքսի շահագործվող մյուս Opel-ի վարորդի եւ վիրավորների ինքնությունը...
Դատարանը Սինայում A321 օդանավի կործանման գործով «Կոգալիմավիա»-ից ավելի քան 30 մլն ռուբլի է բռնագանձել
Ռուսական հետաքննությունը որպես աղետի պատճառ նշել է ահաբեկչությունը...
Իսրայելը հերքել է Սիրիայում կործանված ԻԼ-20-ի վերաբերյալ ՌԴ ՊՆ վարկածը
Մոսկվան որեւէ կերպ չի մեկնաբանում նշված զեկույցում առկա փաստերը․․․
Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 136-ի
Կարծիք կա, որ նավը խորտակվել է գերբեռնվածության պատճառով․․․
Աբովյանում պատգամավոր «Շշի Մելոյի» մեքենան բախվել է Opel-ին, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին (ֆոտո)
Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում...
Ամենաշատ
Partner news