News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բացահայտվել է 28 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երեւան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակի վերին աջ մասում առկա է հրազենից արձակված գնդակի մուտքի անցք, իսկ մեջքի մասում՝ ելքի անցք:

Տուժողի մարմնից հանված գնդակն ունեցել է 8,2 մմ տրամաչափ եւ կրակվել է «40-8,2» մակնիշի որսորդական հրացանից:

Սպանության դեպքի առթիվ 1990թ. նոյեմբերի 1-ին Արտաշատի միջշրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով 1991թ. փետրվարի 2-ին քրեական գործով վարույթը կասեցվել է:

2018 թվականի օգոստոսի 1-ին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, եւ ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Այսպես՝ նախնական քննությամբ` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու ընկեր դեպքի օրը գնացել են Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի վերեւի հատվածում գտնվող սարեր՝ որսի։ Թփուտների միջից ձայներ լսելուց հետո նրանցից մեկը, կարծելով, թե արջ է, երկու հատ կրակոց է արձակել այդ ուղղությամբ, որից հետո լսվել է ձայն, եւ հասկացել է, որ մարդու ուղղությամբ է կրակել: Դրանից հետո անմիջապես ընկերոջ հետ մոտեցել են այդ հատված ու նկատել, որ կրակոցի հետեւանքով գնդակը դիպել է մի մարդու, որին չեն ճանաչել: Այնուհետեւ վախից հեռացել են նշված հատվածից՝ դին թողնելով տեղում:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ