News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում անհետ կորած 15-ամյա աղջկան ոստիկանները հայտնաբերել են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրերս հայտարարություն էին տարածել, որ Երեւանի որմնադիրների փողոցի բնակիչ, 15-ամյա Սուսաննա Մովսիսյանը օգոստոսի 3-ին ժամը 6:30-ի սահմաններում տնից դուրս է եկել, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երեւանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել եւ ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ աղջկան հանձնել են ծնողներին:

Տպել
Ամենաշատ