News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Բելգիայում անհայտ անձինք Մենեն քաղաքի LAR արդյունաբերական գոտու պահեստից տարել են մոտ 950 հազար եվրո արժողությամբ 300 փայտե տախտակ Red Bull էներգետիկ ըմպելիքով, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով դատախազությանը եւ Het Laatste Nieuws թերթին:

Դատախազի խոսքով` գողերը գործել են պրոֆեսիոնալ: Նրանք շրջանցել են տեսախցիկների վերահսկման համակարգը, եւ մի քանի ուղեւորություններից հետո ըմպելիքով մոտավորապես 300 տախտակ են տարել, ինչը համարժեք է 11 բեռնատարի: Հանցագործներին ընդհանուր պահանջվել է մոտ 12 ժամ:

«Հատկանշական է, որ, չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին, նման բան տեղի է ունեցել մեր հաճախորդներից մեկի հետ: Մեր հաճախորդների եւ գործընկերների հետագա մատակարարումը չի վտանգվի», - հրատարակությունը մեջբերում է Jet Import- ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բեթենսի խոսքը, որը ըմպելիքի խոշորագույն մատակարարներից մեկն է: Դատախազությունը սկսել է հետաքննությունը: Ընկերությունը քննությանը տրամադրել է բոլոր ապրանքների սերիական համարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում բանդաների բախման հետեւանքով 9 մարդ է զոհվել
Մարտի վայրում հայտնաբերվել է նաեւ խոշոր տրամաչափի զենք, որը պաշտոնապես օգտագործում է բացառապես մեքսիկական բանակը…
Ամերիկացին հափշատկություն է բեմականացրել աղջկանից 700 դոլար գողանալու համար
Օրեգոնի բնակիչը հափշտակություն է բեմադրել...
Մեքսիկայում հրաձգության հետեւանքով 10 մարդ է սպանվել
Մեքսիկայի Օախակա եւ Տամաուլիպաս նահանգներում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է 10 մարդ…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին այցելած անձի մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել
Կալանավորին այցելած անձի մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել...
Խաբարովսկի օդանավակայանում ձերբակալվել է Չինաստանի երկու քաղաքացի, որոնք հափշտակել են շուրջ 2 մլրդ դոլար
Ընկերության գործունեության ընթացքում, նախնական հաշվարկներով, տուժել է ավելի քան 1.5 մլն մարդ…
ԱՄՆ-ում ոստիկանությունը մարդկանց մահվան մեջ կասկածվող թրմավաճառների խմբի է ձերբակալել
Ոստիկանությունը հայտնել է 8 ունցիա հերոինի բռնագրավման մասին...