News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին: Այնուհետ  նավի վրա գտնվող ավելի քան 140 փախստականներ բաշխվելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի միջեւ: Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը, հաղորդում է  DW-ն:

Ավելի վաղ Կատալոնիան պատրաստակամություն էր հայտնել Aquarius-ից փախստականներին ընդունելու մասին: Այս մասին տարածաշրջանի ղեկավար Ժոակիմ Տորան գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում: Նրա խոսքով, նավը «բոլոր երաշխիքներով» կարող է միգրանտներին հասցնել Վիլանովա ի լա Ժելտրու, Պալամոս կամ Սան Կառլոս դե լա Ռապիտա նավահանգիստներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news