News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:  Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակից։ 

«Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:

Կոմիտեում շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին:

Կառուցապատման նպատակով տրամադրվող թույլտվությունների էլեկտրոնային համակարգ ներդնելը մեկն է այն հարցերից, որի լուծման համար հարկավոր են որոշակի նախապայմաններ՝ այլ մարմինների տվյալների բազաների հետ ինտեգրում և դրա շնորհիվ փաստաթղթերի նույնականացում, գործող համակարգի արդիականացում և այլն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխվարչապետին ներկայացրել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նորարարական շինարարական տեխնոլոգիա է կիրառվելու: Նշված մեթոդով մինչև դեկտեմբերի 7-ը կառուցված ցուցադրական տունն իրականացվելու է էներգախնայող տեխնոլոգիաներով, որից հետո քննարկվելու է աղետի գոտու տարբեր բնակավայրերում մնացած տները նույն եղանակով կառուցելու հարցը:   

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով Քաղաքաշինության կոմիտեի դերն ու նշանակությունը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու և ներկայացված բոլոր ծրագրերը նպաստելու են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էժան դիվիդենտներ ստանալ պետհաստատությունների արժեզրկման գնով անթույլատրելի է. Ղազինյանը՝ մարզպետներին քննադատողներին
Մի արեք, պարզապես մի արեք: Դուք կհեղինակազրկեք ու կվարկաբեկեք, իսկ հետո մենք տարիներով չենք կարողանա բարձրացնել պետության եւ պետական ինստիտուտների հեղինակությունն ու վարկանիշը...
Իշխանությունները որոշել են ընդլայնել ԲՀԿ-ի հնարավորությունները. Գեւորգ Գորգիսյան
Սա, ըստ նրա, «խայտառակություն» էր եւ «Լուսավոր Հայաստանը» մինչ օրս դժգոհ է իշխանությունների նման քայլից...
Փաշինյանին ընդդիմախոս կարող է լինել մամուլը, այդ պատճառով էլ նա նետվեց մամուլին լռեցնելուն. Աղասի Ենոքյան
Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը…
«Պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ». Մարուքյանն առաջարկել է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն
Այսինքն, պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ, մինչդեռ, քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ունի պոզիտիվ պարտականություն…
Հակոբ Նազարյանը դուրս է եկել ԲՀԿ–ից
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը...
«Ես նման առաջարկ չեմ ստացել». Նարեկ Բաբայանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին
Ես մանդատից հրաժարվել եմ իմ տեղում մնալու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ