News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Մյասնիկյան պողոտայում պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 14-ին ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի եզրապատնեշին:

Վարորդը (Ա.Ղ., ծնված 1985 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական կլինիկա:

Փրկարարներն ուղևորին (Ս. Չ., ծնված 1984 թ.) պատգարակով մոտեցրել են թիվ 1 համալսարանական կլինիկա, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Partner news