News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները արբիտրաժային դատաքննություն են նախաձեռնել Սպիտակ տան նախկին աշխատակից Օմարոսա Մանիգոլտ-Նյումանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիրը խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC հեռուստաալիքին:

Դրա տվյալներով համապատասխան հայցը Թրամփի ընտրական շտաբի անունից ներկայացվել է Նյու Յորքի արբիտրաժային դատարան: Դրանում Մանիգոլտ-Նյումանը մեղադրվում է գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիրը խախտելու մեջ, որը նա ստորագրել էր 2016-ին, երբ Թրամփի նախընտրական քարոզարշավում պաշտոններից մեկն էր զբաղեցնում:

«Նախագահ Թրամփը հայտնի է նրանով, որ տասնամյակների ընթացքում մարդկանց հնարավորություն է տալիս կարիերայում եւ կյանքում հաջողության հասնել, բայց խախտումը մնում է խախտում»,- ABC-ը ներկայացրել է ընտրական շտաբի հայտարարությունը:

44-ամյա Մանիգոլտ-Նյումանը մի քանի ամիս առաջ սկանդալով հեռացվել էր Սպիտակ տնից: Երեքշաբթի լույս է տեսել նրա գիրքը, որտեղ նա, ըստ ԶԼՄ-ի չափազանց անկողմնակալ է արտահայտվում Թրամփի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news