News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Յուտա նահանգից փոքրիկ աղջիկն առանց ծնողներին հարցնելու հարյուրավոր դոլարներ է ծախսել՝ համացանցով խաղալիք գնելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Buzzfeed News-ը:

Մայրը 6-ամյա Քեյթլինին թույլատրել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ Amazon-ից Բարբի տիկնիկ գնել: Մինչ աղջիկը սպասել է առաքմանը, նրան մենակ են թողել համակարգչի մոտ: Նա օգտվել է առիթից եւ պատվերին եւս մի քանի գնում ավելացրել:

Մայրն այդ մասին իմացել է միայն հաջորդ օրը, երբ Amazon-ի բեռնատարը մոտեցել է տանն ու բերել բազմաթիվ խաղալիքներ: Պարզվել է՝ Քեյթլինը 350 դոլարի խաղալիք, համակարգչային եւ սեղանի խաղեր է պատվիրել:

Դրանից հետո աղջկան պատժել են: Նրան մեկ ամիս արգելել են օգտվել համացանցից, իսկ գաղտնի գնած բոլոր խաղալիքները վերադարձրել են խանութ: Մնացել է միայն Բարբի տիկնիկը, որն աղջիկը գնել է մոր թույլտվությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news