News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը խոստովանել է, որ իրենց խմբագիրները աշխարհի առաջատար երկրների նախագահների ամառային հանգստի մասին ռեպորտաժում սխալ են թույլ տվել՝ հաղորդելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագրերի որսի սիրահար է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Valeurs actuelles-ին:France 2-ի եթերում օտարերկրյա պետությունների ղեկավարների ամառային հանգստի մասին ռեպորտաժը հեռարձակվել էր օգոստոսի 10-ի երեկոյան թողարկման ժամանակ:

Թույլ տված սխալին ուշադրություն են դարձրել սոցցանցերում, որից հետո համացանցում վեճեր են սկսվել այս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ:

Ավելի ուշ պարզվել է, որ լուսանկարն արվել է դեռ 2008 թվականին: ՌԴ նախագահը եւ գիտնականների խումբն այդ ժամանակ մեկնել էր անտառային արշավախմբի, որի ժամանակ հետազոտողների թակարդում հայտնվել էր 5-ամյա էգ վագրը:

Փորձելով դուրս գալ ծուղակից՝ կենդանին քիչ է մնացել փախնի գիտնականներից եւ այդ ժամանակ Պուտինը պնեւմատիկ հրացանից, որը լիցքավորված էր քնաբեր ամպուլայով, կրակել էր վագրին:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում լրագրողը երկարատեւ ազատազրկման է դատապարտվել
Հաջիբեյլին աբսուրդ է համարել իրեն պաշտոնական անձ ներկայացնելը․․․
Եգիպտական իշխանությունները կալանավորել եւ արտաքսել են New York Times-ի լրագրողին
Դեւիդ Կիրկպատրիկի բջջային հեռախոսը բռնագանձելուց հետո նրան 7 ժամ առանց սննդի եւ ջրի են պահել․․․
Թուրքիայի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Cumhuriyet-ի լրագրողների դեմ դատավճիռները
Cumhuriyet -ի 14 աշխատակիցները անցյալ տարի բանտարկվել էին ահաբեկչության եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին աջակցելու մեղադրանքով...
Թրամփը հայտարարել է NBC-ին եւ Saturday Night Live-ին ազգի թշնամիներ
Ամերիկայի առաջնորդի խոսքերով՝ հեռուստաալիքի գործունեությունն անհրաժեշտ է ստուգել, քանի որ դա «չի կարող օրինական լինել»…
Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարը
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական...
Փորձագետ. Վարչապետն այլեւս լրագրող լինել չի կարող
Այս մասին ասել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը...