News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ԵԶԲ-ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ եւ երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:

Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը եւ պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել