News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները 1.56 մլն դոլարի պարգեւատրում են խոստանում Նեմեսիո Օսեգերա թմրաբարոնի մասին տեղեկության համար, որը ԱՄՆ հերոին մատակարարող կարտելի ղեկավարն է, հաղորդում է  Reuters-ը:

Օսեգերան, որը ավելի հայտնի է  որպես «Էլ Մենչո», համարվում է Մեքսիկայի ամենահայտնի թմրաբարոնը  Խոակինից հետո (Էլ Չապո):

Ավելի վաղ ԱՄՆ-ում Էլ Մենչոյին համար 1 թշնամի էին անվանել եւ նրա ավազակախմբին մեղադրել էին «չափից շատ բռնություն» կիրառելու մեջ՝ հերոինի առեւտրում իրենց մասնաբաժինը ընդլայնելու համար: ԱՄՆ-ն 5 մլն դոլար է առաջարկում Էլ Մենչոյի մասին տեղեկության համար:

Նրա «Jalisco Nueva Generacion» կարտելը համարվում է ամենահզորներից մեկը, որը աշխատում է Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում եւ Ասիայում:

Մայիսին Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել էին Օսեգերայի կնոջը կարտելի  փողերի լվացման մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 17:54-ին, Երեւան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված բանկոմատից կանխիկացրել է 62.000 ՀՀ դրամ...
Հրաձգություն Մերիլենդում. կան զոհեր
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, հրազենի վերահսկողության վարչության գործակալները նույնպես ժամանել են դեպքի վայր...
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննում է բռնաբարության դեպքը, որի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, որոնք, ենթադրաբար, 25-30 տարեկան են...
Հայաստանից մոլիբդեն տեղափոխող բեռնատարը Թուրքիայում թալանել են․ ոստիկանները կասկածյալներին փռել են ասֆալտին
Հանցախումբը հասցրել էր մոլիբդենը 3 տարբեր տեղերում վաճառել՝ ստանալով 3 մլն․․․
Դատախազությունը Երեւանում ձերբակալված հակահայ թուրք լոբբիստ Օքսուզին հանձնելու վերաբերյալ միջնորդություն է ստացել
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը, հիշեցնենք, հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում...
Ամերիկացին մանկական պոռնոգրաֆիայի ամենամեծ հավաքածուի համար դատապարտվել է 100 տարվա ազատազրկման
Ջեմիսոնն ինքը խոստովանել է, որ կատարել է սեռական հանցագործություններ․․․
Partner news