News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

Twitter-ը հայտարարել է նախկինում արգելափակված օգտատերերի ստեղծած հաշիվներն արգելափակելու մասին: Դրանք կդադարեն գործել արդեն այս շաբաթ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով TechCrunch-ը:

Նման հաշիվների դեմ պայքարին կօգնեն տրոլինգի, կիբերբուլինգի եւ այլ ագրեսիվ գործողությունների նույնականացման տեխնոլոգիաները, որոնք մշակել է Smyte սթարթափը (Twitter-ն ընկերությունը գնել է այս տարվա հունիսին):

Ավելի վաղ արգելափակված հաշիվների օգտատերերի համար բավական դյուրին էր վերադառնալ Twitter. նրանք պարզապես նոր հաշիվներ էին ստեղծում՝ այլ էլեկտրոնային հասցե օգտագործելով:

The Washington Post-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Twitter-ը 70 մլն հաշիվ է արգելափակել, որոնք կասկածելի կամ կեղծ են համարվել: Twitter-ն օրական միջինը 1 մլն նման էջ է արգելափակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը սատարելու է արհեստական ինտելեկտի էթիկան ուսումնասիրելու նախագիծը
Հնգամյա ծրագիրը ենթադրում է արհեստական ինտելեկտի տարբեր ասպեկտների ուսումնասիրություն…
Apple-ը կրկին վաճառքի է հանել iPhone SE-ը
Առաջինի դեպքում գինը 250 դոլար է…
Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․փոստ եւ ֆբ հաշիվներ. Սամվել Մարտիրոսյան
Հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը...
Facebook-ը կատակները դիտելու սերվիս է նախագծում
Օգտատերերը կկարողանան ցանցի միջոցով տեսագրություններ եւ անիմացիա դիտել...
WP. Facebook-ին կարող են պարտավորեցնել խոշոր տուգանք վճարել անձնական տվյալներ հաղորդելու համար
Տուգանքի չափը կարող է ռեկորդային լինել...
Դավիթ Տոնոյանի մոտ քննարկել են «Մայքրոսոֆթ»-ի ներկայացրած «Կառավարության անվտանգության ծրագրի» աշխատանքները
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման եւ զարգացման վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ