News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

NASA-ում վերջին 44 տարիների ընթացքում աշխատում է քիմիկոս Ջորջ Օլդրիչը, որի գլխավոր խնդիրը տիեզերք կամ միջազգային տիեզերակայան ուղարկվող իրերը հոտոտելն է: Օլդրիչն իր պատմությունը ներկայացրել է Reddit-ի իր էջում, հաղորդում է HighTech-ը:

«Մենք ստուգում ենք բոլոր առարկաների հոտերը, որոնք գտնվելու են միջազգային տիեզերակայանի բնակելի մասերում եւ փնտրում ենք տհաճ կամ վիրավորական հոտեր, որոնք կարող են ձախողել առաքելությունը կամ պարզապես վիրավորել տիեզերագնացներին»:

«Հոտոտող» աշխատակիցներն ընդհանուր 5-ն են: Նրանք հոտոտում են յուրաքանչյուր իրը՝ դրա հոտը 0-4 սանդղակով գնահատելով: Եթե հոտը գերազանցում է 2.5 ցուցանիշը, այն չեն ուղարկում տիեզերակայան: Աշխատանքից առաջ բժիշկները ստուգում են աշխատակիցների քթի շնչառությունը:

Ընդհանուր առմամբ Օլդրիչը տհաճ հոտի որոնման 800 սեանս է անցկացրել: Նրան է բաժին հասնում գրեթե ամեն ինչ՝ կպչող ժապավենները, պլաստիկը, սնունդը, փաթեթները, քիմիան եւ շատ այլ իրեր:

Ընդ որում Օլդրիչը հավելում է, որ տիեզերակայնում մնում է ուժեղ հոտով միայն մեկ բան:

«Ամենավատ հոտը մարդիկ ունեն, բայց դրա հետ մենք ոչինչ չենք կարող անել: Տիեզերքում բոլորի մոտ մետեորիզմ է առաջանում, իսկ անկշռության պատճառով բավական դժվար է լիարժեք ցնցուղ ընդունելը», — գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news